Վերապատրաստվել է շուրջ 1000 դասախոս. կայացել է «ԷՐԱԶՄՈՒՍ+ PRINTEL» նախագծի ամփոփիչ համաժողովը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել «ԷՐԱԶՄՈՒՍ+ PRINTEL»՝ «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի ամփոփիչ համաժողովը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ համաժողովին մասնակցել են նաև ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «ԷՐԱԶՄՈՒՍ+» ծրագրի համակարգող Լանա Կառլովան:

Ամփոփիչ համաժողովին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել հաջող համագործակցության համար և բարձր գնահատել նախագծի իրականացումը:

«Ծրագիրն ավելի արդյունավետ կլինի, եթե այն կիրառենք ամբողջ կրթական համակարգում՝ ներառելով հայաստանյան մյուս բուհերը ևս: Մենք հետևողական կլինենք օժանդակելու լավագույն փորձի հնարավորինս լայն տարածմանը. ծրագրին մասնակցած բուհերը կվերապատրաստեն մյուս բուհերի դասախոսներին»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ արդեն իսկ վերապատրաստվել է շուրջ 1000 դասախոս: Ըստ Կարենի Թռչունյանի՝ նախագիծը կնպաստի նաև դասընթացներին ուսանողների ներգրավվածության բարձրացմանը:

«PRINTEL» նախագիծն իրականացվում է «ԷՐԱԶՄՈՒՍ+» ծրագրի շրջանակում, և դրա նպատակն է բարձրագույն կրթության մեջ դասավանդման և ուսումնառության մեթոդների զարգացումը և նորարարությունը, ինչպես նաև դասավանդման գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը։ Նախագիծն ուղղված է գործընկեր բուհերի դասախոսական կազմի դասավանդման նորարարական կարողությունների և հմտությունների զարգացմանը: Հայաստանյան բուհերից նախագծին մասնակցել են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը՝ շուրջ 50 դասախոսական կազմով: Նախագիծը համակարգում է Երևանի պետական համալսարանը:

Նախագծի շրջանակում տեղի են ունեցել մի շարք վերապատրաստումներ և ճանաչողական այցեր եվրոպական գործընկեր համալսարաններում (Գրացի FHJ Կիրառական գիտությունների, Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի, Պորտոյի, Լինշոպինգի համալսարաններ):

Վերապատրաստումներն իրականացվել են «Ակտիվ ուսուցման մեթոդները», «Խաղայնացումը որպես մեթոդ լսարանում տարբեր դասախոսությունների ժամանակ», «Շրջված դասարան», «Հիբրիդը և խառնված ուսուցումը» և այլ թեմաներով:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան