Հասարակական

Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

1 րոպեի ընթերցում

Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ն առանձին շրջաններում, 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 29-ի, 30-ի և հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում