Նորաբաց համայնքն ասֆալտապատվում է, տեղադրվում են լուսավորության LED համակարգեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորաբաց համայնքում 2021 թ.-ին սկսվել են լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներ: Կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է 1 կմ, 80 մ երկարությամբ ճանապարհահատված, որով փաստացի ավարտվում է համայնքի կենտրոնական փողոցների ասֆալտապատումն ու անցում է արվելու երկրորդական ճանապարհներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Նորաբացի համայնքապետարանից՝ մանրամասնելով, որ ավարտին է մոտենում նաև լուսադիոդային (LED) լամպերով փողոցային լուսավորության տեղադրումը, ինչը հնարավորություն կընձեռի էներգախնայող համակարգի միջոցով ավելացնել գիշերային լուսավորության ժամերը:

Համայնքի հաջորդ խոշոր ծրագրերն են. երկրորդային փողոցների ասֆալտապատումն ու ոռոգման համակարգի արդիականացումը: Նախատեսված է նաև սպորտային խոշոր համալիրի կառուցում՝ համայնքի երիտասարդների առողջ ապրելակերպը խթանելու նպատակով:

Նորաբաց համայնքն ընդգրկված է համայնքների խոշորացման կառավարական ծրագրում. նախատեսված է նրա միավորումը Մասիս քաղաքի հետ:

Հայերեն

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին

Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի ցեմենտի գործարան

Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին

ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր

Կիբեռոստիկանությունը հայտնել է հերթական հանցավոր խմբավորման գործունեությունը կասեցնելու մասին