Եվրատեսիլի պաշտոնական էջը ցավակցություն է հայտնել ժողովրդական արտիստ Հայկ Հակոբյանի մահվան առիթով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրատեսիլ երգի մրցույթի «Թվիթեր»-ի միկրոբլոգը ցավակցություն է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի (Հայկոյի) մահվան առիթով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայքը նշել է, որ ցավում է Հայկոյի անժամանակ մահվան համար։

«Հայկոն Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2007»-ում և իր հուզիչ «Anytime you need» երգով զբաղեցրել էր 8-րդ տեղը։ Դուք միշտ կլինեք մեր սրտերում»,- հայտնել են Եվրատեսիլի «Թվիթեր»-ի միկրոբլոգից։

Հայկոն մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 29-ին, կորոնավիրուսային հիվանդության հետևանքով։

Հայկ Հակոբյանըսովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987-ին ավարտել է Երևանի Տ. Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996-ին «Մոսկվա-96» երգի փառատոնում արժանացել է 1-ին մրցանակին։ 1997-ին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998-ին հայկական «Այո» երգի մրցույթում արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։

1999-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002-ին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003-ին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։

Հայերեն العربية English Français Русский

Լոռու մարզում 2026 թվականի առաջին կիսամյակում սպանության դեպք չի արձանագրվել

Սիպիլն իր նոր տեսահոլովակում կենդանացրել է Կոմիտասի ձայնը. «Արորն ու տատրակը»՝ նոր մատուցմամբ

Վահան Կոստանյանն ու Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Հուլիսի 24-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի համար ՌԴ-ից պատերազմի վնասի համար փոխհատուցում պահանջելու մասին կոնվենցիան․ Moldpres

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը

«Առինջ մոլ»-ի որոշ ինքնակամ կառույցներ գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը․ ՔԿ

Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim