Առաջին կիսամյակում կացության կարգավիճակ է ստացել 3 հազար 626 օտարերկրացի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կացության կարգավիճակ է ստացել 3 հազար 626 օտարերկրացի` ավելի քան 30 երկրից, այդ թվում՝ 993-ը Հնդկաստանից, 722-ը` Ռուսաստանի Դաշնությունից, 471-ը՝ Իրանից, 150-ը` Ուկրաինայից, 141-ը՝ Լիբանանից, 134-ը՝ Վրաստանից, 120-ը՝ Իրաքից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը:

ՀՀ-ում կացության կարգավիճակները տրամադրվում են տարբեր հիմքերով՝ ընտանիքի հետ միավորում (499), ուսման (1 295), աշխատանքի (491), ձեռնարկատիրական գործունեության (68) և ազգությամբ հայ լինելու (43):

Հնդկաստանի 882 քաղաքացու կացության կարգավիճակ է շնորհվել ուսման հիմքով, 52-ին՝ աշխատանքի։ Իրանի 120 քաղաքացու կացության կարգավիճակ է շնորհվել ուսման հիմքով, 114-ին՝ աշխատանքի:

Հայերեն

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին

Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի ցեմենտի գործարան

Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին

ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր

Կիբեռոստիկանությունը հայտնել է հերթական հանցավոր խմբավորման գործունեությունը կասեցնելու մասին