Արցախ

ԼՂ-ում ռուսաստանցի խաղաղապահներն իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն են անցկացրել «Օռլան-10» ԱԹՍ-ի կիրառմամբ

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ում ռուսաստանցի խաղաղապահներն իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն են անցկացրել «Օռլան-10» ԱԹՍ-ի կիրառմամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահներն «Օռլան-10» ԱԹՍ-ների կիրառմամբ իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն են իրականացրել պատասխանատվության գոտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչությունը։

Նշվում է, որ գործարկման համար ԱԹՍ-ները սահմանված վայր են տեղափոխվել «ԿամԱԶ» բեռնատարի թափքում։ Հաղորդվում է նաև, որ նման գործողություններ խաղաղապահներն իրականացնում են պարբերաբար։ ԱԹՍ-ների միջոցով ստացած տվյալներն իրական ժամանակի ռեժիմում փոխանցվում են կառավարման կետ, որտեղից իրականացվում է ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում գտնվող գործնականում ողջ տարածքում իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն։ Շտաբի հերթապահները հավաքում, ամփոփում և ստուգում են խախտումների մասին ողջ տեղեկատվությունը։

Օդից օբյեկտիվ վերահսկողություն ու ստուգում են իրականացնում նաև «Ֆորպոստ» ԱԹՍ-ների հաշվարկների համակարգերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում