Հասարակական

ՊՆ-ն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում կներկայացնի ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգ

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում կներկայացնի ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարության պաշտոնյաները ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկման ֆորմատում կներկայացնեն Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգային տեսակետները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նիստում «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը առաջարկեց. «Առաջիկա ամենամոտ ժամանակում, արտահերթի թե մեկ այլ ֆորմատի շրջանակում, այստեղ հրավիրենք պաշտոնատար անձանց, որոնք բոլորիս մանրամասներ կներկայացնեն ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի մասին, առհասարակ նաև հասկանալու համար՝ հայեցակարգ կա, թե չկա»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «ՊՆ-ն, բարեփոխումների հետ կապված, կգա հանձնաժողով և կներկայացնի իրենց հայեցակարգային տեսակետները: Մենք աշխատանքային քննարկում կունենանք: Դա նախատեսվում է մոտակա 10-12 օրվա ընթացքում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում