Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը տրվել է ճարտարապետական գլուխգործոց  Երերույքից 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը տրվել է Երերույքի տաճարի տարածքում «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ հոգևոր-դասական երաժշտության համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2021-ին Եվրոպական ժառանգության օրերն անցկացվել են «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով՝ սեպտեմբերի 25-26-ը։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ և արվեստասեր հասարակայնություն։

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդն ունի իր լրջագույն ներդրումը եվրոպական քաղաքակրթության գաղափարների տարածման և արժեքների պահպանման գործում։ Այդ համատեքստում փոխնախարարը պատահական չի համարել ճարտարապետական գլուխգործոցի՝ Երերույքի տաճարի հիմնումը 5-6-րդ դարերում, երբ մեր նախահայրերն արդեն թարգմանում էին Արիստոտելի, Պլատոնի երկերը։

Արա Խզմալյանը ներկաներին է փոխանցել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ողջույնի խոսքը, որում, մասնավորապես, ասվում է. «Շատ ուրախ եմ ողջունել բոլորիդ այստեղ՝ հոյակերտ վաղ միջնադարյան Երերույքի տաճարի տարածքում՝ որպես Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկի վայր Հայաստանում։ Հաշվի առնելով Երերույքի տաճարի անզուգական ճարտարապետությունն ու բարձրաքանդակները, առեղծվածային ու ավելի քիչ այցելվող ու հանրահռչակված պատմության և մշակույթի հուշարձան լինելու փաստը՝ այս տարի որոշվեց Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը տալ այս վայրից։ Առանձնապես ուզում եմ նշել, որ 2020 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով իրականացվել են Երերույքի տաճարի և դամբարանի ամրակայման ու մասնակի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները։

Չնայած բոլոր դժվարություններին՝ այս տարի ևս Հայաստանի և Արցախի Հանրապետություններում կազմակերպվելու են օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ միջոցառումներ…»։

Հայաստանում և Արցախում երկու օրվա ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի ներքո հյուրընկալել են այցելուներին, կազմակերպվել օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութայինմիջոցառումներ.դասական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, պեղումներ և այլն:

Հայերեն Русский

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր

Իսրայելը հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը

Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի  տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին

Ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել հայ-վրացական հարաբերություններին. Փաշինյանի և Կոբախիձեի հայտարարություններն ամբողջությամբ