«Կյանքով կյանքին». Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը նոր երգ են թողարկել
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչներ Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը երաժշտասերների դատին են հանձնել «Կյանքով կյանքին» երգը՝ այն նվիրելով հանուն հայրենիքի անմահացած հերոսների հիշատակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հոլովակը, որի ռեժիսորը Հակոբ Հակոբյանն է, արդեն համացանցում է:
Երաժշտության և խոսքերի հեղինակը Մանե Հակոբյանն է, գործիքավորումը կատարել է Գարեգին Առաքելյանը: