Արցախ

Ուղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվական, սեպտեմբերի 27, ժամը 07։10. տեղի ունեցավ հայ ազգի համար ամենասարսափելին՝ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին իսկ պահից պարզ էր, սա հերթական արցախա-ադրբեջանական սահմանային միջադեպը չէ, բայց ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ այն կտևի 44 օր։

Ադրբեջանական ԶՈւ-ն, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, ինչպես նաև վարձկանների ներգրավմամբ, այդ օրվանից սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը՝ մայրաքաղաք Ստեփանակերտից մինչև այլ քաղաքներ ու գյուղեր։ Հայաստանում ու Արցախում այդ օրերին հայտարարվել էր ռազմական դրություն ու զորահավաք, բազմաթիվ հայորդիներ կամավոր մեկնում էին ռազմաճակատ՝ 44 օր շարունակ կենաց ու մահու կռիվ տալով հայրենի հողը պաշտպանելու համար։

Ադրբեջանական ԶՈւ-ն, Արցախի դեմ մղված պատերազմի ողջ ընթացքում կիրառում էր չթույլատրված զինատեսակներ, այդ թվում քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Առկա են բազմաթիվ իրեղեն ապացույցներ, որ թշնամին խոշտանգում է հայ գերիներին։

Չնայած ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը՝ Ադրբեջանը խախտում էր այն։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն էին ստորագրել։

Հայկական կողմը կորցրեց Արցախի 7 շրջան, Շուշին ու Հադրութը։ Այդ գիշեր Ռուսաստանը ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով մոտ 2 հազար խաղաղապահ և 470 միավոր զինտեխնիկա ուղարկեց Արցախ։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման վերահսկողության համար ռուսական դիտակետերը տեղակայվեցին Արցախի և Ադրբեջանի սահմանի, ինչպես նաև Հայաստանն ու Արցախը միացնող Լաչինի միջանցքի երկայնքով:

Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3781 է։ Այսօրվա դրությամբ անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչ օրս ադրբեջանական կողմից Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել գերեվարված՝ ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ:

Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությանը, անգամ մեկ տարի անց ադրբեջանական կողմը չի վերադարձնում բոլոր հայ ռազմագերիներին։

Հայերեն English Русский

Քարդաշյանին թվացել է, թե 2016 թվականի կողոպուտի ժամանակ իրեն կսպանեն. հեռուստաաստղը վկայություն է տվել

Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին

Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները կշարունակվեն․ներգրավվում են նոր ուժեր

Խաղաղ պայմաններում զինված ուժերում մահվան դեպքերն ունեն խորքային պատճառներ, որոնք պահանջում են հայեցակարգային լուծումներ․ ՄԻՊ

Քիմ Քարդաշյանը ժամանել է Փարիզի դատարան՝ վկայություն տալու թանկարժեք զարդերի գողության գործով

Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Աթենքում տեղի է ունեցել հույն հետազոտողի գրքի շնորհանդեսը

Կիևում հայտարարել են, որ Զելենսկին Ստամբուլում չի հանդիպի ՌԴ-ի ոչ մի ներկայացուցչի հետ, բացի Պուտինից

Կարեն Խաչանովը զիջեց Կառլոս Ալկարասին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազություն