Սևակ Խանաղյանը երաժշտասերների դատին է հանձնել «Ներիր ինձ» երգի տեսահոլովակը
1 րոպեի ընթերցում
![Սևակ Խանաղյանը երաժշտասերների դատին է հանձնել «Ներիր ինձ» երգի տեսահոլովակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/09/1063942.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանում ապրող և ստեղծագործող երգիչ Սևակ Խանաղյանը, որը հաճախ է համերգներով հանդես գալիս հայրենիքում, համագործակցելով Յան Բրաթի (Yann Brutt) հետ, երկրպագուներին է ներկայացրել «Ներիր ինձ» («Прости меня») երգի տեսահոլովակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հոլովակն արդեն Խանաղյանի YouTube-ի պաշտոնական ալիքում է:
Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Յան Բրաթն է:
Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքով տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում:Մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցույթների`«Главная сцена», «Голос», «X factor»: 2018 թվականին երգիչը «Քամի» ստեղծագործությամբ ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթում: