Իրականացվել է Covid-ի դեմ 377 հազար 405 պատվաստում. նախարարը գոհ է տեմպից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մինչև այժմ կորոնավիրուսի դեմ իրականացվել է 377 հազար 405 պատվաստում, որից երկու դեղաչափն էլ ստացել է արդեն 133 հազար 31 քաղաքացի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների հարցով կազմակերպված քննարկման ընթացքում:

«Եթե մարտ ամսին պատվաստման նկատմամբ հակվածության ցուցանիշը բնակչության մոտ 10 տոկոս էր, ապա այսօր դա 40 տոկոսից բարձր է: Մենք տեսնում ենք տեմպը, օրական պատվաստումների բավականին աճող ցուցանիշները: Երեկ իրականացվել է 9 924 պատվաստում: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 377 հազար 405 պատվաստում: Առաջին դեղաչափ ստացել են 244 հազար 374 քաղաքացիներ, իսկ երկրորդ դեղաչափ արդեն ստացել են 133 հազար 31 քաղաքացիներ»,- ասաց Ավանեսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է Հայաստանում պատվաստումային գործընթացը հապաղել՝ նախարարը նշեց ապատեղեկատվության, հակաքարոզչության մասին, ինչը, ըստ նրա, բացասական ազդեցություն է ունեցել քաղաքացիների վրա: «Մենք 4-5 ամիսների ընթացքում փորձեցինք հետ պտտել այդ հակաքարոզչության անիվը: Եվ ես կարծում եմ, որ արդեն իսկ բավական լավ ցուցանիշ ունենք քաղաքացիների մոտ պատվաստումների նկատմամբ վերաբերմունքի մասով»,- ասաց նախարարը:

Հայերեն English Русский

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին

Մոսկվա այցի ընթացքում ԿՀՎ տնօրենն առաջարկել է անցկացնել Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպում. Axios

Շվեյցարիայի հյուսիսում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել

ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները