Մշակույթ

InClassica փառատոնին Սերգեյ Սմբատյանի, Միշա Մայսկու և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթներն ընդունվեցին «բրավոներով» և «բիսով»

4 րոպեի ընթերցում

InClassica փառատոնին Սերգեյ Սմբատյանի, Միշա Մայսկու և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթներն ընդունվեցին «բրավոներով» և «բիսով»

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դուբայի հանդիսատեսը, որը, կարծես թե նոր է ծանոթանում դասական բարձրակարգ երաժշտությանը, սակայն հասցրել է սիրել այն, InClassica միջազգային փառատոնի շրջանակում սրտատրոփ էր սպասում հանրահայտ թավջութակահար Միշա Մայսկու, տաղանդաշատ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին:

Երաժշտասերները, նորը, գեղեցիկն ունկնդրելու ակնկալիքով Coca-Cola arena-ում արագ-արագ զբաղեցնում էին իրենց տեղերն ու ծափահարություններով պահանջում արտիստների բեմ բարձրանալուն:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մենակատարը, Սմբատյանն ու նվագախումբը թույլ չտվեցին երկար սպասել և, բեմ գալով, կատարեցին Ալեքս Վելլա Գրեգորիի, Չայկովսկու և Յոզեֆ Վելլայի ստեղծագործությունները:

Ներկաները «բրավո» վանկարկումներով էին ընդունում ելույթներն ու բուռն ծափերով խնդրում, որ արտիստները չհեռանան:

Հանդիսատեսի ջերմ ընդունելությունից, ծափահարություններից ոգևորված՝ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որը փառատոնի շրջանակում ղեկավարել է մի քանի նվագախումբ, այդ թվում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն, ասաց՝ երեկոն իր համար յուրահատուկ էր:

«Էական է այն, որ հնարավորություն ունեցանք ներկայացնել մալթացի կոմպոզիտորների գործերը: Միշտ հաճելի է Մալթայի երաժշտությունը կատարելը»,-շեշտեց Սմբատյանն ու հավելեց, որ տպավորիչ էր հանրահայտ ու սիրված թավջութակահար Միշա Մայսկու հետ աշխատելը: Մարդու, որը դասական երաժշտարվեստում իրական լեգենդ է:

«Մայսկու հետ փորձ անելն ու նույն բեմում հանդես գալն ուղղակի հրաշալի էր»,-նշեց Սմբատյանը:

Միշա Մայսկին էլ խոստովանեց, որ իրեն շատ դուր եկավ համերգային երեկոն, քանի որ Դուբայի հանդիսատեսն, իսկապես, հուզառատ է:

«Իրականում, ես զարմացել էի նման ընդունելությունից՝ հաշվի առնելով, որ սա դասական երաժշտության համար ոչ ավանդական դահլիճ է: Հաճելի էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի հետ հանդես գալը. նրանք կրքով են վերաբերվում երաժշտությանը: Որոշ քննարկումներ ենք ունեցել և ծրագրեր կազմել Սմբատյանի հետ: Հնարավոր է՝ ելույթ ունենանք նաև Հայաստանում: Ես արդեն եղել եմ Հայաստանում և շատ լավ հիշողություններ ունեմ»,-շեշտեց թավջութակահարը:

Խոսելով InClassica փառատոնի մասին՝ երաժիշտն ասաց, որ այն հույսի ուղերձ ունի:

«Ի վերջո, երաժշտությունը համախմբում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց, և սքանչելի է, որ, չնայած համավարակով պայմանավորված խնդիրներին, նման խոշոր միջոցառում է կազմակերպվել»,-եզրափակեց Մայսկին:

Դուբայում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 26-ն անցկացվում է երաժշտական խոշորագույն իրադարձություն՝ InClassica տասներորդ միջազգային երաժշտական փառատոնը, որի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով) և SAMIT Event Group-ը։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։ Փառատոնին մասնակցում է համաշխարհային ճանաչում ունեցող 38 կատարող, 7 առաջատար նվագախումբ, 12 դիրիժոր։

InClassica միջազգային փառատոնի մասնակիցների թվում են «Գրեմմի» և Էվերի Ֆիշերիմրցանակների արժանացած ջութակահար Գիլ Շահամը, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևը, «Էմմի», ECHO Klassik մրցանակների դափնեկիր, օպերային երգչուհի Դանիել դե Նիզը, «Գրեմմի» մրցանակի արժանացած, GramophoneClassicalMusicAward-ի կրկնակի դափնեկիր, Edison Classical Music Award-ի 5-ակի դափնեկիր, ջութակահար Մաքսիմ Վենգերովը և մեծ ճանաչում վայելող այլ արտիստներ։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Ալեքսեյ Մոլչանովսկու

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մշակույթ

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Հանրահայտ «Քուին»-ի երգերը՝ նոր մոտեցմամբ. Երևանում առաջին անգամ հանդես կգա Queen Sensation խումբը

Մշակույթ

Հանրահայտ «Քուին»-ի երգերը՝ նոր մոտեցմամբ. Երևանում առաջին անգամ հանդես կգա Queen Sensation խումբը

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մշակույթ

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մշակույթ

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

Մշակույթ

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Քաղաքականություն

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

Մշակույթ

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում