Հասարակական

Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը. Ալեն Սիմոնյանը

1 րոպեի ընթերցում

Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը. Ալեն Սիմոնյանը

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի երեխաների տեղափոխող ավտոբուսը կանգնեցնելը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանր գործողություններով մարդկանց հույզերի վրա ազդել է համարում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին Գյումրիում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` մեկնաբանելով Գորիս–Կապան ճանապարհին արցախցի երեխաներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված` ադրբեջանցիների կատարած գործողությունները։

«Կարծում եմ` որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը: Ապարդյուն մանր գործողություններ են, որոնք ավելի շատ միտված են մարդկանց հույզերի վրա ազդելուն, բայց չի ստացվելու »,– նշեց Ալեն Սիմոնյանը:

Սեպտեմբերի 17-ինադրբեջանցիները կանգնեցրել էին հայկական պետհամարանիշով ավտոբուսը, որը տեղափոխելիս է եղել արցախցի երեխաների։ Ադրբեջանցի զինվորականը մեքենայի վրայից քերել էր Արցախի դրոշը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում