Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներին պարգևավճարներ տալու քննադատությանը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներին պարգևավճարներ տալու քննադատությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սիմոնյանը նշեց, որ պարգևավճարները տրվել են իր որոշմամբ ու որ քննադատությունից չի վախենում, վստահ է՝ ճիշտ որոշում է կայացրել։

«Անկախության 30-ամյակի առիթով ամբողջ պետական ապարատի բոլոր աշխատակիցները, իմ տեղեկություններով, ստանալու են այդ վճարը, և ես որոշում եմ կայացրել, որ ԱԺ–ի աշխատակազմն ու պատգամավորները նույնպես պետք է ստանան այդ վճարումները»,– նշեց նա։

ԱԺ նախագահը նշեց, որ լսել է ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունները պարգևավճարները բյուջե վերադարձնելու, ապա՝ բարեգործական տարբեր նպատակների ուղղելու մասին։

Արձագանքելով ընդդիմությանը` Սիմոնյանը հայտարարեց` այդ որոշումը սակարկելը տեղին չի համարում, քանի որ իր համոզմամբ, ցանկության դեպքում ընդդիմությունն առանց պարգևավճարների սպասելու էլ կարող էր գումարներ գտնել բարեգործական նպատակների համար։ «Իրենք իրենց մեջ որ փնտրեն, շատ տարբեր գումարներ կարող են գտնել, որ պետք է բյուջե վերադարձնեին շատ ավելի շուտ, այլ ոչ թե այս մի քանի հարյուր հազար դրամի մասին մտածեին։ Իսկ եթե ինչ-որ բան էին ուզում անեին, ես վստահ եմ` իրենց մեջ կկարողանան գտնել, օրինակ, ինչ-որ սահմանամերձ գյուղում դպրոց կառուցելու համար»,– նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հայերեն Русский

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը