Քաղաքականություն

Կայացավ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը

1 րոպեի ընթերցում

Կայացավ  Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թիվ 31 ՏԸՀ-ում կայացավ հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը: Որոշվեց, թե որ ուժը քվեաթերթիկի որ համարում կներկայանա: Ինչպես տեղեկացրեց«Արմենպրես»-ը, բացի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, մնացած բոլոր ուժերը ներկա էին և մասնակցեցին վիճակահանությանը:

Ըստ վիճակահանության արդյունքների, Գյումրու ՏԻՄ ընտրությունների քվեաթերթիկն այս տեսքը կունենա. 1. «Հայրաքաղաք» դաշինք 2. «Արժանապատիվ ուղի» կուսակցություն 3. ՀՀԿ 3 4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 5. «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն 6. ՀԿԿ 7. «Գյումրին կռնա» դաշինք 8. «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն 9. «Թասիբով» դաշինք 10. «Ապրելու երկիր» կուսակցություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում