Ղուկասավան գյուղում բացվեց ՏՏ մասնագիտական կենտրոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ղուկասավան գյուղում 2021 թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 15։00-ին, տեղի ունեցավ Ճապոնիայի «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակում 88 078 ԱՄՆ դոլարի չափով «Ղուկասավան գյուղում Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտական կենտրոնի հիմնադրման ծրագրի» բացման արարողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատնից հայտնում են, որ արարողությանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման, Արարատի մարզպետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Ղուկասավանի համայնքապետ Արա Վարդանյանը, «Հայաստանի առաջնորդության դպրոցի» հիմնադիր Սամվել Մովսիսյանը, Ղուկասավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ահարոնյանը, Ղուկասավան գյուղի ՏՏ մասնագիտական կենտրոնի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը, և այլոք, ներառյալ՝ հարակից համայնքների միջնակարգ դպրոցների տնօրենները և ՏՏ կենտրոնի ապագա սաները:

Նշվում է, որ ծրագրի նպատակն է Ղուկասավան գյուղի և շրջակա համայնքների` աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշների պայմաններում բնակվող շուրջ 3000 երիտասարդների համար ապահովել մասնագիտական ուսուցում` գյուղում ստեղծելով ՏՏ ուղղվածության մասնագիտական կենտրոն: Ճապոնիայի կառավարությունն աջակցել է շենքի կառուցման և վերջինս ՏՏ սարքավորումներով վերազինելու գործում: Ծրագիրը իրականացվել է «Հայաստանի առաջնորդության դպրոցի» հետ համատեղ, վերջինս մշակել է ծրագրի գաղափարը և կենտրոնն ապահովելու է նշանակալից կրթական ծրագրով:

Դեսպան Ֆուկուշիմային ուսանողները դիմավորել են ավանդական ընդունելության արարողությամբ` աղ ու հացով:

Դեսպանը հանդես է եկել հայերեն՝ նշելով, որ Հայաստանը հարուստ է մարդկային ռեսուրսներով, և այսօրվա ուսանողները հնարավորություն կունենան որակյալ կրթություն ստանալ և դառնալ ՏՏ ոլորտի փայլուն մասնագետներ:

Ելույթ են ունեցել նաև տիկին Ահարոնյանը, տիկին Խաչատրյանը և պարոն Մովսիսյանը՝ նշելով, որ սա երկար սպասված և պատմական օր էր համայնքի համար, քանի որ ծրագիրը մեծ հնարավորություն է երիտասարդների ապագայի համար և նպաստելու է Արարատի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը։

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում