Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցումն, ամեն դեպքում, ծախսատար է. Մհեր Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դժվարանում է այս պահին ասել՝ որքա՞ն գումար կպահանջվի Հյուսիս-Հարավ ճանապարհային մեծ ծրագրի հարավային՝ Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար, քանի որ նախագծային աշխատանքները դեռ չեն ավարտվել: Սակայն շեշտում է, որ, ամեն դեպքում, դա շատ ծախսատար նախագիծ է:

Փոխվարչապետն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտնած այն տեղեկությանը, որ կառավարությունը մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնի Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի շինարարության համար:

«Նախագծային աշխատանքներն ավարտելուց հետո միայն այդ պրոյեկտի վերաբերյալ հնարավոր կլինի ինդիկատիվ բյուջե նշել: Դրա գործընթացը հետևյալն է. նախ և առաջ, նախագծային աշխատանքներ են պատվիրվում և իրականացվում, որի շրջանակում նոր պարզ է դառնում, թե տեխնիկական լուծումները որոնք են և այդ տեխնիկական լուծումները որքան ծախս կպահանջեն: Ես ձեզ անկեղծ ասեմ՝ դա բավական ծախսատար է, ամեն դեպքում՝ հաշվի առնելով ռելիեֆը, տեղանքը, որովհետև այնտեղ թե՛ կամուրջների ու թունելների անհրաժեշտություն կա, և թե՛ երկար ճանապարհի: Բայց, գիտեք, եթե ես հիմա նույնիսկ ինդիկատիվ բյուջե ասեմ՝ այն կլինի շա՜տ մոտավոր, քանի որ մինչև նախագծային աշխատանքների գոնե կես փուլը չանցնի՝ դրա մասին խոսելը վաղ է», - «Արմենպրես»-ին հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ, այո՛, ամեն դեպքում, դա շատ ծախսատար նախագիծ է:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 16-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսել էր Գորիս-Կապան ճանապարհի հայտնի խնդիրների մասին՝ նշելով, որ, ամեն դեպքում, կա շրջանցիկ ճանապարհ, և բացի այդ՝ կառավարությունը նախատեսում է 487 մլրդ դրամ, այսինքն՝ մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար հատկացնել «Հյուսիս-Հարավ»-ի Քաջարան-Սիսիան հատվածի շինարարությանը:

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն