Իբրահիմ Ռաիսին հուսով է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամկետում լավ և դրական քայլեր կիրականացվեն
1 րոպեի ընթերցում
![Իբրահիմ Ռաիսին հուսով է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամկետում լավ և դրական քայլեր կիրականացվեն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/09/1063361.jpg)
ԴՈՒՇԱՆԲԵ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Տաջիկստանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել են երկկողմ հարաբերություններին և կարևորել երկու երկրների կառավարությունների ներդաշնակ գործելու հնարավորությունները:
«Մեր գործունեությունը մեկնարկել է նույն ժամանակահատվածում։ Կարծում եմ, որ դա նրբություն է, որը հնարավորություն է ստեղծում հստակ ներդաշնակել մեր գործողությունները, մասնավորապես, մեր երկու երկրների և տարածաշրջանային հարաբերությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռաիսիի հետ հանդիպմանն ասաց Փաշինյանը։
Իրանի նախագահն էլ իր հերթին շնորհավորել է ՀՀ վարչապետին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
«Ուրախ եմ Ձեզ հետ հանդիպել։ Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հուսով եմ՝ պաշտոնավարման նոր ժամկետում լավ և դրական քայլեր կիրականացվեն»,- ասաց Ռաիսին։