Ինովացիա

Apple-ը վաճառքից հանել է նախորդ տարվա հեռախոսային մոդելները

1 րոպեի ընթերցում

Apple-ը վաճառքից հանել է նախորդ տարվա հեռախոսային մոդելները

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը նոր տեխնիկայի շնորհանդեսից մեկ օր անց վաճառքից հանել է iPhone 12 Pro և iPhone XR տեսակի հեռախոսային մոդելները: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, դրանք հեռացվել են ընկերության առցանց խանութից:

ՏԱՍՍ գործակալությունը հարցում է արել Apple–ին՝ ճշտելու, թե որն է վաճառքից նախորդ տարվա մոդելները հանելու պատճառը, սակայն ընկերությունը դեռևս չի պատասխանել հարցմանը:

Սեպտեմբերի 14-ին Apple–ը ներկայացրեց iPhone 13 և iPhone 13 mini մոդելները, ԱՄՆ-ում դրանց գինը սկսվում է համապատասխանաբար 799 և 699 ԱՄՆ դոլարից: Ընկերության նոր շնորհանդեսից հետո շատ լրատվամիջոցներ, ինչպես նաև սոցցանցերի օգտատերեր նկատել են, որ նոր մոդելները Apple–ի նախորդ տարիների սմարթֆոններից շատ չեն տարբերվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում