Ինովացիա

 Telegram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

 Telegram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում Telegram-ի օգտատերերը հաղորդում են մեսենջերի աշխատանքում արձանագրված խափանումների մասին: Այդ մասին վկայում են Downdetector-ի կայքի տվյալները, որը հետեւում Է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսներում տեղի ունեցող խափանումներին ու անջատումներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երեւանի ժամանակով 15:48-ի դրութամբ գրանցվել Է 333 բողոք: Սոցցանցի օգտատերերի 52 տոկոսը գանգատվում Է հավելվածի աշխատանքում արձանագրված անսարքություններից, 35 տոկոսը՝ սերվերի միանալու հետ կապված խնդրից, 13 տոկոսը՝ հաղորդագրություններ ուղարկելու հետ կապված խնդրից: Խնդիրների են բախվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի եւ այլ երկրների բնակիչները:

Telegram-ը մեսենջեր Է, որը թույլ Է տալիս բազմաթիվ ձեւաչափերի հաղորդագրություններ եւ մեդիաֆայլեր փոխանակել:

Նախագիծն ստեղծվել Է 2013 թվականին Պավել Դուրովի կողմից, որը «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի հիմնադիրն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում