Ինովացիա

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել է սեփական տիեզերական ընկերություն ստեղծելու մասին

1 րոպեի ընթերցում

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել է սեփական տիեզերական ընկերություն ստեղծելու մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել Է սեփական Privateer Space տիեզերական ընկերությունն ստեղծելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Privateer Space ընկերությունը գործարկվում Է»,-Վոզնյակը գրել Է Twitter-ում՝ ընկերության վերաբերյալ տեսանյութին կից թվիթ հրապարակելով:

YouTube-ի Էջում, որտեղ հրապարակվել Է տեսանյութը, ասվում Է, որ Privateer Space-ը հիմնվել Է Վոզնյակի ու ամերիկացի ինժեներ եւ Ripcord ռոբոտատեխնիկական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքս Ֆիլդինգի կողմից: Վոզնյակը խոստանում Է, որ իր ընկերությունը նման չի լինելու մյուսներին:

Նշվում Է, որ Privateer Space-ի պլանների մասին տեղեկատվությունը կներկայացնեն տեխնոլոգիական խորհրդաժողովում, որը, ինչպես սպասվում Է, տեղի կունենա սեպտեմբերի 14-ից մինչեւ 17-ը Հավայներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում