Հասարակական

Տիգրան Աբրահամյանն առաջարկում է ձևավորել աշխատանքային խումբ, որը կծանոթանա սահմանային իրավիճակին

2 րոպեի ընթերցում

Տիգրան Աբրահամյանն առաջարկում է ձևավորել աշխատանքային խումբ, որը կծանոթանա սահմանային իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն առաջարկում է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ձևավորել աշխատանքային խումբ կամ խմբեր` սահմանային իրավիճակին ծանոթանալու ու ճիշտ գնահատական տալու համար։

«Ես առաջարկում եմ, որպեսզի հանձնաժողովը խումբ կամ խմբեր ձևավորի և տեղում դաշտային աշխատանքներ իրականացնի՝ սկսած Երասխից, վերջացրած՝ Գորիս, Կապան, Սոտք, Խոզնավար հատվածով։ Առաջին նպատակը իրավիճակային գնահատական տալն է, որը ստեղծվել է մեր սահմանների շուրջ, երկրորդը՝ ծանոթանալն է աշխատանքների ընթացքին։ Անհրաժեշտություն կա նաև ֆիքսելու այդ աշխատանքների ծավալը, որպեսզի հնարավորություն ունենանք հանձնաժողովի հաջորդ նիստում պատասխանատուների ներկայության պայմաններում շատ ավելի ճշգրիտ հարցադրումներ անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Աբրահամյանը։

Պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում վերջին շրջանում ստացած ազդակները։

Ազգային անվտանգության ծառայության տարածածհաղորդագրությանհամաձայն՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածումԱդրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ԱԱԾ-ն հայտնում է, որ Ադրբեջանի ոստիկանությունը իրանական բեռնատարների ստուգումնիրականացնում է սեպտեմբերի 12-իժամը 12։00-ից սկսած։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում