Ջասթին Բիբերը հաղթել Է MTV-ի Video Music Awards մրցանակի «Տարվա կատարող» անվանակարգում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հաղթել Է MTV-ի Video Music Awards մրցանակի «Տարվա կատարող» անվանակարգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երաժշտությունը ցնցող հնարավորություն Է, որ թույլ Է տալիս մեզ բոլորիս միավորել»,- ասել Է Բիբերը՝ հանդես գալով պատվավոր արձանիկի հանձնման արարողությանը: Տեսանյութը զետեղված Է մրցանակի Twitter-ում: Դրա հետ մեկտեղ երգիչն ուշադրություն Է հրավիրել կորոնավիրուսի հետ կապված իրադրությանը եւ շնորհակալություն հայտնել իր կնոջը՝ Հեյլի Բոլդուինին: Բացի Բիբերից, պարգեւին հավակնում Էին ամերիկացի երգչուհիներ Արիանա Գրանդեն, Թեյլոր Սվիֆթը, Megan Thee Stallion-ը, Doja Cat-ը եւ Օլիվիա Ռոդրիգոն: MTV-ի տվյալներով՝ Բիբերն ստացել Է ամենաշատ անվանակարգերը՝ յոթ:

Կանադացին հաղթել է նաեւ «Լավագույն փոփ-վիդեո» անվանակարգում՝ երգիչ Giveon-ի հետ Peaches երգի համատեղ կատարման համար: Ամենամյա մրցանակը հիմնվել Է MTV երաժշտական հեռուստաալիքի կողմից 1984 թվականին՝ որպես Grammy երաժշտական մրցանակի այլընտրանք՝ «Վիդեո» կատեգորիայում: Անվանակարգորդներին որոշում Է հատուկ ժյուրին (նրա կազմի մեջ մտնում են պրոդյուսերներ, ձայնագրող ընկերությունների եւ մամուլի ներկայացուցիչներ), մի քանի անվանակարգերում հաղթողին որոշում են հանդիսականները MTV-ի կայքում քվեարկելու ճանապարհով: Հաղթողներին հանձնվում Է MTV-ի VMA պարգեւը՝ Լուսնի մարդ արձանիկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին