Քաղաքականություն

Սեպտեմբերի 12-ը Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցության առաջադրումների վերջին օրն է

1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 12-ը Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցության առաջադրումների վերջին օրն է

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու առաջադրումների վերջին օրը սեպտեմբերի 12-ն է: Քաղաքական ուժերը իրավունք ունեն իրենց համամասնական ցուցակն ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև սեպտեմբերի 12-ի ժամը 18:00-ը, իսկ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 17-ը, ժամը՝ 18:00-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թիվ 31 ԸԸՀ-ից, մինչ այժմ ՏԻՄ ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 6 քաղաքական ուժ՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» նորաստեղծ դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը եւ նորաստեղծ «Հայրաքաղաք» դաշինքը: Սեպտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կառույցը հրապարակեց ավագանու թեկնածուների իր ցանկը: ՔՊ կուսակցության առաջադրումը կլինի սեպտեմբերի 12-ին։

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում