Հասարակական

Սասուն Խաչատրյանը խոսեց նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի առավելությունների մասին

1 րոպեի ընթերցում

Սասուն Խաչատրյանը խոսեց նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի առավելությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի ամենազգալի առավելությունը լինելու է այն, որ այդ կոմիտեն ունենալու է օպերատիվ մարմին և, դրանով պայմանավորված, անշուշտ կմեծանա գործերի քննության արդյունավետությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ ասաց կոմիտեի նախագահի թեկնածու, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

«Անկախ նրանից՝ ես կղեկավարեմ այդ մարմինը, թե այլ անձ, ամեն դեպքում դա դրական տեղաշարժ է»,- հավելեց Խաչատրյանը:

Ըստ ՀՔԾ պետի` քննչական մարմինը առհասարակ պետք է ունենա իր օպերատիվ մարմինը, ինչպես շատ զարգացած երկրներում է:

«Կցանկանայի, որ այդ մարմինը ունենար նաև իր փորձագիտական հզորությունները, փորձագիտական կենտրոն՝ համալրված լավագույն մասնագետներով ու տեխնիկայով»,- եզրափակեց Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում