«Արմենիա» ավիաընկերությունը COVID-19-ի պատճառով նախորդ տարի իրականացրել է 536 էվակուացիոն չվերթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենիա» ավիաընկերությունը 2020 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին, օդային սահմանների փակ լինելու պատճառով, իրականացրել է 536 էվակուացիոն չվերթներ, որոնցով շուրջ 38 հազար ՀՀ քաղաքացի է տարհանվել տարբեր երկրներից և տեղափոխվել Հայաստան։

«Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն, կոմերցիոն գծով տնօրեն Գևորգ Խաչատրյանը շեշտեց, որ այդ ժամանակահատվածում ավիաընկերությունն օգտագործել է իր ամբողջական ռեսուրսի գրեթե 10 տոկոսը։

«2020 թվականի մարտի 15-ին կորոնավիրուսային հիվանդության պատճառով փակվեց ՀՀ օդային տարածքը։ Մոտ 2-3 ամիս «Արմենիա»-ն, ինչպես նաև աշխարհում շատ այլ ավիաընկերություններ դադարեցրին իրենց գործունեությունը և թռիչքներ չէին կատարում։ Նույն թվականի մայիս ամսից սկսած «Արմենիա» ավիաընկերությունն աստիճանաբար սկսեց վերականգնել իր չվերթները։ Մենք այդ պահին օգտագործում էինք մեր ամբողջական ռեսուրսի գրեթե 10 տոկոսը։ 2020 թվականի մայիս ամսից մինչև դեկտեմբեր իրականացրել ենք շուրջ 536 էվակուացիոն չվերթ։ Այսինքն՝ ՀՀ ենք տեղափոխել մեր այն քաղաքացիներին, ովքեր այդ ժամանակահատվածում մնացել էին օտար երկրներում։ Ընդհանուր առմամբ Հայաստան է տեղափոխվել 38 000 քաղաքացի»,- նշեց Խաչատրյանը։

Նա հայտնեց, որ էվակուացիոն չվերթների հիմնական ուղղությունները եղել են ՌԴ քաղաքները՝ Մոսկվա, Վորոնեժ, Միներալնիե Վոդի, Կրասնոդար, Դոնի Ռոստով, Նովոսիբիրսկ, Սոչի, Եկատերինբուրգ, ինչպես նաև Ֆրանսիայի Լիոն, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքները։

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային

Ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կկիրառվեն «Ծառայության դադարեցում» և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը

Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ առաջիկայում ՌԴ նախագահի հետ հանդիպում կլինի

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր