Մշակույթ

Կամերային նվագախումբը կհնչեցնի Վիվալդիի հայտնի երկերը

1 րոպեի ընթերցում

Կամերային նվագախումբը կհնչեցնի Վիվալդիի հայտնի երկերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2021-2022 թվականներիհամերգաշրջանի մեկնարկը կազդարարվի հագեցած համերգային ծրագրով, որի շրջանակում կհնչեն ականավոր կոմպոզիտոր Վիվալդիի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը

(գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):

Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Մարիամ Ալոյանը, սոպրանո Հենրիետտա Հարությունովան:

Հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու Վիվալդիի Gloria, Nisi Dominus, Gelido In Ogni Vena, Սիմֆոնիա Սոլ մաժոր երկերը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում