Հայաստանցիներն անվերապահորեն աջակցում են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին. ՄՀԻ հարցումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած նոր համապետականհարցման համաձայն, հայաստանցիներն անվերապահորեն աջակցում են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄՀԻ հարցման համաձայն՝ հարցվածների շրջանում առկա են անվտանգության փխրուն միջավայրի հետ կապված մտահոգություններ, իսկ տարակուսանքը պատվաստումների նկատմամբ, որպես կորոնովիրուսային համավարակի դեմ պայքարի միջոց, նվազել է։ Համաձայն հարցման՝ հայաստանցիների 63%-ն իր գոհունակությունն է հայտնել հունիսին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

«Ցանկացած ժողովրդավարության մեջ ընտրությունների արդյունքների նկատմամբ ցուցաբերած այսչափ գոհունակությունն արդեն իսկ ողջունելի զարգացում է։ Գոհունակության նման աստիճանն առաջ է քաշում այն գաղափարը, որ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում գրանցված արդյունքները ներկայացնում էին ժողովրդի կամքը», - ասել է ՄՀԻ Եվրասիայի բաժնի տնօրեն Սթիվեն Նիքսը:

Այնուամենայնիվ, 44-օրյա պատերազմից հետո անվտանգային անորոշ իրավիճակը հանրության շրջանում շարունակում է մնալ խիստ մտահոգիչ: Հարցին, թե Կառավարությունն իր առջև ծառացած ո՞ր կարևոր հարցերին պետք է առաջնային կերպով անդրադառնա, հայաստանցիների 62%-ն անվտանգության ոլորտում առաջացած հարցերի լուծումը համարում է առաջնահերթություն պահանջող կարևորագույն երկու խնդրից մեկը։

«Հայաստանի ժողովուրդը դեռևս խիստ մտահոգված է Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքով առաջացած անվտանգային իրավիճակով, և Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ ռազմական գործողությունների վերսկսման մտավախությունը մեղմելու համար», - ասել Նիքսը:

Ինչ վերաբերում է համաճարակին` պատվաստանյութերի վերաբերյալ նախկին տարակուսանքը հանդարտվել է: Ընդհանուր առմամբ, հայաստանցիների 48%-ն ասել է, որ արդեն պատվաստվել է՝ (8%), կամ հաստատ մտադիր է պատվաստվել՝ (13%) կամ էլ հավանաբար կպատվաստվի՝ (27%)։

«COVID-19-ի դեմ պայքարում Առողջապահության նախարարությունը պետք է շարունակի իր հանրային իրազեկումը՝ խրախուսելով պատվաստվել հասարակության ավելի լայն զանգվածներին»,- ասել է Նիքսը:

Հետազոտությունն անցկացվել է ՄՀԻ Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ և իրականացվել ԲՐԵՎԻՍ ընկերության («Այ Փի Էս Սի») կողմից:

Տվյալներըհավաքագրվելեն ամբողջ Հայաստանի տարածքում 2021 թվականի հուլիսի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում` հեռախոսային հարցազրույցների միջոցով, որոնց համար հարցվողներ ընտրվել են ավտոմատացված պատահական հեռախոսահամարներին զանգահարելու միջոցով (random digit dialing) բջջային հեռախոսահամարների հավանականության նմուշառմամբ:

Ընտրանքըկազմված է 18 տարին լրացած1 504 ՀՀ քաղաքացիներից։ Այններկայացուցչական է բջջային հեռախոս օգտագործող չափահաս բնակչության համար, որըչի ներառում չափահասների մոտ 1.2%-ին։

Տվյալների կշռումն իրականացվել է ըստ 11 մարզերի, տարիքային խմբերի, սեռի և բնակավայրի տիպի՝ ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի 2018 թվականի տարեգրքի: Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 կետային տոկոսը ամբողջ ընտրանքի համար` վստահության 95% մակարդակով։

Պատասխանողների ընդհանուր թիվը կազմել է 27%։ Կլորացման պատճառով գծապատկերների թվերի գումարները կարող են տարբերվել 100 տոկոսից։

Հետազոտությունը իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության(ԱՄՆ ՄԶԳ)աջակցությամբ։

Հայերեն العربية

Էրդողանը հանդիպել է Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել նացիզմի վերականգնման փորձերի դեմ

Բաքվի դատարանը հրաժարվել է փոխել ԼՂ նախկին պաշտոնյաների խափանման միջոցը

«Թել-Սել» ԲԲԸ-ի բաժնետոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում. ներդրումային նոր հնարավորություններ

Իսրայելի պաշտպանության բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել Հորդանանի արևմտյան ափին

ԵՊՀ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Բաքվի հանցավոր ռեժիմը հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավորը Փարիզին կոչ է անում արձագանքել

Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին

ՀՀ փոխվարչապետը և Իրանի դեսպանը մտքեր են փոխանակվել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի և տարածաշրջանային զարգացումների շուրջ