Քաղաքականություն

Հիքմեթ Հաջիևը խոսել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատի իրավական մեխանիզմների շուրջ բանավեճերի մասին

1 րոպեի ընթերցում

Հիքմեթ Հաջիևը խոսել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատի իրավական մեխանիզմների շուրջ բանավեճերի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ դեռևս շարունակվում են քննարկումները` Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների մանդատի հետ կապված լրացուցիչ իրավական մեխանիզմների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` BBC-ին տված հարցազրույցում Հաջիևը նշել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն ու գործողությունները իրականացվում են 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:

Հաջիևի խոսքով՝ նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը սահմանել է «քաղաքական և որոշ չափով ՝ իրավական դաշտ» խաղաղապահ ուժերի համար:

«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և լրացուցիչ իրավական մեխանիզմներին, ապա կողմերի միջև եղել են առաջնային շփումներ այդ հարցի շուրջ, և որոշակի բանավեճեր դեռևս շարունակվում են»,- ասել է Հաջիևը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում