Սպորտ

Նման բարձրակարգ և արագ թիմերի դեմ խաղերում այսպես է լինում. Խոակին Կապառոսը՝ Գերմանիայից կրած պարտության մասին

1 րոպեի ընթերցում

Նման բարձրակարգ և արագ թիմերի դեմ խաղերում այսպես է լինում. Խոակին Կապառոսը՝ Գերմանիայից կրած պարտության մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականից կրած խոշոր հաշվով պարտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Կապառոսն ընդգծեց, որ խաղի արդյունքը (6:0) ամեն ինչի մասին վկայում է:

«Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը: Մենք չկարողացանք ցուցադրել մեր կարողությունները: Մենք չխաղացինք համապատասխան ռիթմով, համապատասխան պրեսինգ չիրագործեցինք: Օրինակ, առաջին խաղակեսում մենք ոչ մի խախտում չարեցինք: Նման բարձրակարգ թիմերի դեմ, որոնք այդքան արագ են, այդքան բարձր տեխնիկա ունեն, ամեն ինչ այսպես է լինում»,- ասել է Կապառոսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով զիջեց Գերմանիայի հավաքականին: Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականը զիջեց 6:0 հաշվով:Հայաստանի հավաքականը այս պարտությունից հետո մնաց 10 միավորով եւ զբաղեցնում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ 12 միավորով աղյուսակը գլխավորում է Գերմանիայի հավաքականը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում