Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը InClassica փառատոնի շրջանակում կղեկավարի 10 համերգ

2 րոպեի ընթերցում

Սերգեյ Սմբատյանը InClassica փառատոնի շրջանակում կղեկավարի 10 համերգ

ԵՐԵՎԱՆ, 5ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Դուբայում անցկացվող InClassica 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 4-ին ելույթ է ունեցել Ռուսաստանի ազգային նվագախմբի եւ ամերիկացի դաշնակահար Կիտ Արմսթրոնգի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, համերգային ծրագրում հնչել են Յոզեֆ Հայդնի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործություններից։ Կատարումները մեծ ընդունելության են արժանացել ունկնդիրների կողմից։

Սերգեյ Սմբատայանը InClassica փառատոնի շրջանակում կղեկավարի 10 համերգ։ Սեպտեմբերի 5-ին նրա ղեկավարությամբ բեմ կբարձրանան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Սեպտեմբերի 6-ին եւ 8-ին մաեստրո Սմբատյանը կղեկավարի Սլովակիայի նվագախումբը, սեպտեմբերի 12-ին եւ 13-ին նրա գլխավորությամբ ելույթ կունենա Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, սեպտեմբերի 15-ին եւ 16-ին՝ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, սեպտեմբերի 23-ին եւ 24-ին՝ Ռուսաստանի ազգային նվագախումբը։ Դիրիժոր Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ կունենան համաշխարհային մեծ համբավ վայելող երաժիշտներ՝ ջութակահարներ Գիլ Շահամը, Դանիել Հոփը, Մաքսիմ Վենգերովը, օպերային երգիչ, տենոր ՅոզեֆԿալեյան, դաշնակահար ՄիխայիլՊլետնյովը, թավջութակահարներ Սթիվեն Իսերլիսը, Միշա Մայսկին, Ալեքսանդր Կնյազեւը, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։

Հիշեցնենք, որ InClassica 10-րդ միջազգային փառատոնը կազմակերպել է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։ Այն անցկացվում է SAMIT Event Group-ի հետ համատեղ։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։ Նշենք, որ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել նաեւ փառատոնի շրջանակում անցկացվող Classic Piano միջազգային մրցույթի եզրափակիչ փուլերի մասնակիցները։

Լուսանկարը՝ Եվգենի Եվտյուխով/ InClassica փառատոնի մամուլի կենտրոն

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մշակույթ

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Հանրահայտ «Քուին»-ի երգերը՝ նոր մոտեցմամբ. Երևանում առաջին անգամ հանդես կգա Queen Sensation խումբը

Մշակույթ

Հանրահայտ «Քուին»-ի երգերը՝ նոր մոտեցմամբ. Երևանում առաջին անգամ հանդես կգա Queen Sensation խումբը

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մշակույթ

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մշակույթ

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

Մշակույթ

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Քաղաքականություն

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

Մշակույթ

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում