Life

Situationist վրացական բրենդը կրկին մասնակցում է Փարիզի Նորաձեւության շաբաթին

2 րոպեի ընթերցում

Situationist վրացական բրենդը կրկին մասնակցում է Փարիզի Նորաձեւության շաբաթին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Situationist հայտնի վրացական հագուստի բրենդը երրորդ անգամ անընդմեջ մասնակցելու Է Փարիզում կազմակերպվող Նորաձեւության շաբաթին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նորաձեւության շաբաթը Փարիզում կանցկացվի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը:

Ընդամենը շաբաթին կմասնակցի 92 բրենդ, դրանցից 37-ը պլանավորում են ցուցադրություններն անցկացնել առցանց ձեւաչափով: Իր հավաքածուն կներկայացնի նաեւ վրացական ծագմամբ աշխարհահռչակ հայտնի դիզայներ Դեմնա Գվասալիան՝ Balenciaga բրենդի համար:

Այսպիսով՝ դիզայներ Իրակլի Ռուսաձեն իր Situationist բրենդով արդեն երրորդ սեզոնն անընդմեջ իր հավաքածուն սեպտեմբերի 29-ին կներկայցանի նորաձեւության աշխարհում կարեւոր անունների շարքում:

Situationist-ը առաջին անգամ նորաձեւության խոշորագույն եւ կարեւորագույն իրադարձություններից մեկի պաշտոնական օրացույցում Է հայտնվել 2020 թվականին:

Այդ ժամանակ դիզայներ Իրակլի Ռուսաձեն անցկացրեց 2021 թվականի գարուն-ամառ իր նոր հավաքածուի ցուցադրությունը: Երկրորդ անգամ, երբ բրենդը ներկայացվեց Փարիզում, տեղի ունեցավ 2021 թվականին, երբ դիզայները ցուցադրեց աշուն-ձմեռ հավաքածուն:

Situationist բրենդն ստեղծվել Է դիզայներներ Իրակլի Ռուսաձեի եւ Դավիդ Գիորգաձեի կողմից՝ 2015 թվականին: Նրանց ստեղծագործությունն արդեն գնահատել Է ամերիկացի մոդել Բելա Հադիդը, որը քանիցս հանրությանը ներկայացել Է Situationist-ի հագուստներով, ինչպես նաեւ Քիմ Քարդաշյանը եւ ուրիշներ, հաղորդել Է Sputnik-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում