Արշակ Կարապետյանն ընդունել է բանակցությունների համար ՀՀ ժամանած ՌԴ ՊՆ ռազմական մասնագետներին
1 րոպեի ընթերցում
![Արշակ Կարապետյանն ընդունել է բանակցությունների համար ՀՀ ժամանած ՌԴ ՊՆ ռազմական մասնագետներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/09/1062280.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին և քննարկումներին մասնակցելու նպատակով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, ՌԴ ՊՆ պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Վալերի Ժիլան ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը: