ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ. 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի նորանշանակ ղեկավար, փոխգնդապետ Դանիել Մ. Սինգլթոնի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը, դեսպանատան երկկողմանի համագործակցության գծով սպա, մայոր Մայքլ Հեյզը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանը:

Նախարար Փիլոյանը շնորհավորելով Դանիել Մ. Սինգլթոնին և Գրեգորի Փայփսին նոր նշանակման առթիվ՝ հույս է հայտնել, որ այսուհետ ևս ոչ միայն կյանքի կկոչվեն արդեն նախանշված ծրագրերը, այլ նոր համագործակցության մեկնարկ կտրվի: Փիլոյանն, ի թիվս համագործակցության այլ ծրագրերի, շնորհակալությամբ ընդգծել է ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության մարդասիրական ծրագրի շրջանակներում մի շարք փրկարարական ջոկատների բազաների վերակառուցման ու արդիականցման ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է եղել այդ ծրագրի շրջանակներում իրականացվող ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրի 2 նոր հրշեջ-փրկարարական շենքի կառուցման, իսկ Ախուրյանում՝ հիմնանորոգման աշխատանքներին:

ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսն իր հերթին վստահեցրել է, որ համագործակցության ընթացիկ ծրագրերը ոչ միայն կշարունակվեն նույն արդյունավետությամբ, այլև կամրապնդվեն, «քանի որ այն լավ հիմքերի վրա է դրված»: Կողմերը քննարկել են փոխգործակցության հնարավոր ուղղությունները և վերահաստատել իրենց պատրաստակամությունը դրանց արդյունավետ իրականացման համար: Հանդիպման ավարտին Փիլոյանը հյուրերին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 3-ին ԱԻՆ Լուսակերտի ուսումնական կենտրոնում կայանալիք «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն աղետի գոտում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը:

Հայերեն العربية

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան