Վիտալի Բալասանյանը ծաղիկներ է խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհվածների շիրիմներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է Ստեփանակերտի հուշահամալիրում Արցախի Հանրապետության ղեկավարության կողմից Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ծաղկեպսակադրության արարողությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ԱԽ գրասենյակից՝ հավելելով, որ Վիտալի Բալասանյանը ծաղիկներ է խոնարհել նաև հուշահամալիրի հարևանությամբ գտնվող 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին։
Կարդացեք հոդվածը` Русский