Հասարակական

Հայաստանում հարցվածների 61 տոկոսը կողմ է առողջապահական ապահովագրությանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հարցվածների 61 տոկոսը կողմ է առողջապահական ապահովագրությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահական ապահովագրության (առողջապահական համապարփակ ծածկույթի) համար վճարելու պատրաստակամությունը գնահատելու նպատակով Հայաստանի ամերիկյան համալսարանի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքի էջում:

Հետազոտությանը մասնակցած 18-65 տարեկան ՀՀ քաղաքացիների 61%-ը կողմ է արտահայտվել առողջապահական ապահովագրությանը:

Շուրջ 73%-ը պատրաստակամություն է հայտնել վճարելու իրենց ամսական եկամտի 2-6%-ը ապահովագրությունից օգտվելու համար:

9%-ը նշել է, որ պատրաստ չեն վճարելու:

13%-ը դժվարացել են պատասխանել այդ հարցին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում