Ինովացիա

«uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ում միայն 2 օր կգործեն զեղչեր բոլոր սմարթֆոնների եւ աքսեսուարների համար

2 րոպեի ընթերցում

«uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ում միայն 2 օր կգործեն զեղչեր բոլոր սմարթֆոնների եւ աքսեսուարների համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միայն երկու օր՝ օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին, «uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաևUcom-ի առցանց խանութումյուրաքանչյուրը կարող է ստանալ մինչև 20% զեղչ սմարթֆոնների և 15%՝ աքսեսուարների ողջ տեսականին գնելու դեպքում:

Այս երկու օրվա ընթացքում, օրինակ, Oneplus Nord N100 4ԳԲ/64ԳԲ սմարթֆոնը կարժենա 74 950 դրամ նախկին 90 000-ի փոխարեն, Xiaomi Redmi Note 9 3ԳԲ/64ԳԲ սմարթֆոնը՝ 82 550 դրամ նախկին 102 900-ի փոխարեն, Xiaomi Redmi 9T 4ԳԲ/128ԳԲ սմարթֆոնը՝ 94 900 դրամ նախկին 103 900-ի փոխարեն, JBL T120 TWS անլար ականջակալները՝ 21 600 դրամ նախկին 24 900-ի փոխարեն և այլն:

«Նոր ուսումնական տարվա սկզբին շատերն են շտապում թարմացնել գաջեթները, որպեսզի ավելի արագագործ սարքավորումով աշխատեն։ uDays-ի շրջանակներում Ucom-ն այնպիսի զեղչեր է տրամադրում, որոնց շնորհիվ նախընտրելի գաջեթը կարելի է ձեռք բերել շուկայում ամենամատչելի գնով»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

Ապառիկ գնման դեպքում նույնպես կգործեն հատուկ զեղչեր: 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում