Հասարակական

Ռուս խաղաղապահները Արցախում ԱԹՍ-ի հնարավոր կիրառումը կանխելուն ուղղված վարժանքներ են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Ռուս խաղաղապահները Արցախում ԱԹՍ-ի հնարավոր կիրառումը կանխելուն ուղղված վարժանքներ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական պատրաստության պլանային պարապմունքի շրջանակներում ռուսաստանցի խաղաղապահները վարժանք են անցկացրել` ուղղված Լեռնային Ղարաբաղում անօդաչուների կիրառմամբ հնարավոր խախտումները կանխելուն և Լաչինի միջանցքի դիտակետերում անվտանգության ապահովմանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ ՊՆ կայքէջից:

Պարապմունքներն անցկացվել են վեց ուսումնական վայրում: Զինծառայողները մշակել են նոր մարտավարական հնարքներ եւ գործողություններ` ուղղված տեղակայման վայրից դուրս գալուն, БТР-82А զրահափոխադրիչներում տեղավորվելուն, պայմանական հարձակվողին շրջափակելուն և դիտակետի դեմ հնարավոր հարձակումը կանխելուն:

Պարապմունքների հատուկ առանձնահատկությունն է եղել դիտորդական կետի պատասխանատվության գոտում ԱԹՍ հայտնաբերման ուղղությամբ առաջադրանքների կատարումը՝ փակ հաղորդակցության ուղիներով Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարական կետին տեղեկատվության փոխանցմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում