Կարեն Նալբանդյանն ազգային հավաքականին ներկայացրել է VAR համակարգի առանձնահատկությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին և մարզչական կազմին ներկայացրել է VAR համակարգի առանձնահատկությունները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Կարեն Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է՝ որ դեպքերում է կիրառվում VAR համակարգը, և որ դեպքերում ֆուտբոլիստները չպետք է սպասեն VAR համակարգի միջամտությանը: Ընթացքում ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ մարզիչները հնարավորություն են ստացել բարձրացնելու իրենց հետաքրքրող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ Կարեն Նալբանդյանի կողմից:

ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ VAR համակարգը կկիրառվի Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ մրցափուլից սկսած՝ բոլոր հանդիպումների ընթացքում:Դա նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ առաջիկա 3 հանդիպումների ընթացքում ևս մրցավարները հնարավորություն կունենան անհրաժեշտության դեպքում դիմելու VAR համակարգի օգնությանը:

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին