Հասարակական

Մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել, երբ պատվաստված քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով

1 րոպեի ընթերցում

Մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել, երբ պատվաստված քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեպքեր են գրանցվել, երբ պատվաստված քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք կատարել ենք 267 հազար պատվաստում, որի շրջանակում միքանի տասնյակ դեպք ունենք, երբ քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով։ Բայց եղել են նաեւ դեպքեր, երբ նրանց մոտ հիվանդությունը մեղմ է անցել, ծանր դեպքեր, կարելի է ասել՝ չենք ունեցել: Իհարկե, «Դելտա» շտամը որոշակի փոփոխություններ է բերում թե՛ վարակելիության ավելի բարձր մակարդակի ապահովման, թե՛ հիվանդության ավելի ծանր ընթացքի հարցում»,- նշեց նախարարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում