Արհեստական ինտելեկտը կարող է մարդկանց զրկել ընտրությունից. փորձագետ
1 րոպեի ընթերցում
![Արհեստական ինտելեկտը կարող է մարդկանց զրկել ընտրությունից. փորձագետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/08/1061771.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստական ինտելեկտը, չնայած օգտակար եւ հարմար լինելուն, կարող Է մարդկանց զրկել ընտրության, ինտելեկտուալ լարվածության, պատասխանատվության, ինտուիցիային եւ ընդհանուր առմամբ ինքնազարգացմանը հետեւելու անհրաժեշտությունից: Այս կարծիքը հայտնել Է «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ, նոր մեդիաների բնագավառի փորձագետ Նատալյա Լոսեւան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նոր տեխնոլոգիաների Էթիկական մարտահրավերների մասին նա պատմել Է «Արհեստական ինտելեկտ եւ քրիստոնեական Էթիկա» խորագիրը կրող միջազգային կլոր սեղանի ընթացքում, որը տեղի Է ունեցել Կամչատկայի Պետրոպավլովսկում: Համաժողովի աշխատանքին մասնակցում են Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսներ եւ հոգեւորականներ, ինչպես նաեւ աշխարհիկ փորձագետներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: