Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտում է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած բռնության դեպքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտում է Խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած բռնության դեպքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ բռնությունը արդարացում չունի և Ազգային ժողովը այն տեղը չէ, որտեղ բռնություն պետք է կիրառվի:

Ալեն Սիմոնյանը նաև հայտնեց, որ քննարկման առարկա են դարձել այն իրավիճակները, որոնց ականատես են եղել վերջին օրերին և որոշակի լուծումներ են գտնելու այդ իրավիճակներից խուսափելու համար:

«Մասնավորապես, օրինակ, համարում եմ, որ անընդունելի է նման իրավիճակներում օթյակից լրագրողներին դուրս հրավիրելը։ Քննարկել եմ գործընկերներիս հետ և, եթե կրկին նման իրավիճակ լինի, կարծում եմ՝ որևիցե ձևով պետք է լրագրողներին այնտեղից չհանենք։ Կա կարծիք, որ ճիշտ չէ՝ պատգամավորների կամ որևիցե մեկի լուսանկարը, տեսանյութը այն վիճակում, երբ իրեն հարվածում են կամ գետնին է ընկնում, եթեր դուրս գա»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, առաջնայինը պետք է քննարկել այն, որ խուսափեն նման վիճակներից:

Ազգային ժողովում օգոստոսի 25-ին ընդմիջման ժամանակ «Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև քաշքշուկ և ծեծկռտուք է տեղի ունեցել: Բարձր ամբիոնից ելույթ էր ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, երբ պատգամավորներից մեկը տեղից սկսեց արձագանքել Վահե Հակոբյանին, իր հերթին Վահե Հակոբյանն արձագանքեց. «արա-ն դու ես, այ տվար»:

Այդ արտահայտությունից հետո նորից խորհրդարանում իրավիճակըթեժացավ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդմիջում հայտարարեց, որին էլ հաջորդել է պատգամավորների միջև ծեծկռտուքը:

Մինչ այդ ԱԺ-ում ևս մեկ միջադեպ էր գրանցվել: Կառավարության ծրագրի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա դահլիճից շիշ նետեցին, երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են: Համացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ էր նետել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Հայերեն Русский

Ռուսաստանի ու Բրազիլիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց «Ցելյե»-ին

Իրաքը ծրագրում է դեպի Սիրիա և Թուրքիա նավթատարի շինարարություն սկսել

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս