Ադրբեջանցիները ոչնչացրել են մարշալ Խանփերյանցի կիսանդրին Մեծ Թաղեր գյուղում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի բարբարոսները շարունակում են մշակութային վանդալիզմը Արցախի օկուպացված տարածքներում՝ ավերելով ոչ միայն հայկական եկեղեցիները, խաչքարերը, Արցախյան ազատամարտին նվիրված հուշահամալիրները, հայկական գերեզմանատները, այլև Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ կռված հայ մարշալների արձանները: Մասնավորապես, Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծննդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է war.karabakhrecords.info հարթակը, որը պատմում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին:

Կայքը նշում է, որ մարշալ Խանփերյանցի արձանը պղծելու փաստը հայտնի է դարձել 2021թ. հուլիսին արված արբանյակային լուսանկարներից:

«Նախքան պատերազմը արված արբանյակային լուսանկարներում երևում է և՛ մարշալի կիսանդրին, և՛ տուն-թանգարանի տարածքում գտնվող «ՄիԳ-17» կործանիչը: Սակայն արդեն պատերազմից ամիսներ անց արված լուսանկարներում նույն տարածքում բացակայում է Արմենակ Խանփերյանցի կիսանդրին, իսկ նրա «ՄԻԳ-17» կործանիչը մասամբ ջարդված է, կողքի դեն նետված», - նշում է կայքը:

Ավելի վաղ, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը նույնպեսհայտնել էր, որ Մեծ Թաղեր գյուղում ոչնչացվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանց) հուշարձանը, իսկ Ազոխ գյուղում՝ Խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի՝ գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի և ծովակալ Հովհաննես Իսակովի արձանները:

Հայերեն العربية English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին