Հասարակական

Գյումրիում մինչև տարեվերջ կհիմնանորոգվի ավելի քան 30 փողոց 

2 րոպեի ընթերցում

Գյումրիում մինչև տարեվերջ կհիմնանորոգվի ավելի քան 30 փողոց 

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` միայն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի(ՎԶԵԲ) միջոցներով հիմնանորոգվում է 23, սուբվենցիոն ծագրով 9 փողոց և 1 հրապարակ: Դրանցից 7-ում աշխատանքներն արդեն մեկնարկել են: «Մյուս փողոցների հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն 1-2 օրից և կավարտվեն մինչև այս տարվա վերջ: Արդյունքում կունենանք մոտ 19 կմ հիմնանորոգված ճանապարհ: Այս պահին աշխատանքներնը նորմալ ընթանում են»,Արմենպրես»-ին ասաց Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ ու շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը՝ վստահեցնելով, որ ոչ բոլոր փողոցներն են կենտրոնական, հիմնանորոգվում են նաև որոշ երկրորդական փողոցներ:

Պատասխանատուն նշեց, որ այն փողոցներում, որոնք ունեն հնարավորություն, կառուցվում է նաև ջրահեռացման համակարգեր:

Խոսելով ժամկետներից՝ Կնյազ Մանասյանը հույս հայտնեց, որ ընկերությունները ժամկետների մեջ կտեղավորվեն՝ չբացառելով, որ լավ փողոցաշինարարների կարիք քաղաքն ունի: «Բոլոր փողոցները հիմնանորոգվում են, ընթացիկ նորոգման աշխատանքները 2 ամիս առաջ են ավարտվել; Սուբվենցիոն ծրագրով 8 փողոց և 1 հրապարակ են ընթացիկ նորոգման ենթարկվել»,- նշեց Կնյազ Մանասյանը:

Փողոցների հիմնանորոգմանը զուգահեռ այդ փողոցներում տեղադրվում են նոր լուսակետեր:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում