Ինովացիա

Ucom շարժական ինտերնետի ugo 5500, ugo 7500 եւ ubox 12500-ի նոր բաժանորդները կստանան 2 անգամ շատ ինտերնետ

1 րոպեի ընթերցում

Ucom շարժական ինտերնետի ugo 5500, ugo 7500 եւ ubox 12500-ի նոր բաժանորդները կստանան 2 անգամ շատ ինտերնետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև սեպտեմբերի 30-ը հատուկ առաջարկի շրջանակներում Ucom շարժական ինտերնետիuGo 5500, uGo 7500 և uBox12500հետվճարային սակագնային պլանների բոլոր նոր բաժանորդները կստանան կրկնակի ծավալով գիգաբայթեր, ինչպես նաև լրացուցիչ 30 ԳԲ ինտերնետ յուրաքանչյուր ամսվա 20-ին: Մասնավորապես, uGo 5500 սակագնային պլանի բաժանորդները կստանան 80+30 ԳԲ՝ նախկին 40+30 ԳԲ փոխարեն, uGo 7500-ով՝ 140+30 ԳԲ՝ նախկին 70+30 ԳԲ փոխարեն, ինչպես նաև uBox 12500-ով կստանան 200+30 ԳԲ՝ նախկին 100+30 ԳԲ փոխարեն:

«Այս առաջարկից օգտվելու համար որևէ պարտավորություն կնքելու անհրաժեշտություն չկա, պետք է ընդամենն անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից մեկը», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

Հավելենք, որ կրկնապատկված գիգաբայթերը կտրամադրվեն յուրաքանչյուր ամիս, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում