Կառավարությունը ծնելիությունն ու բազմազավակությունը խթանող ծրագիրը կներդնի հունվարի 1-ից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը նախատեսում է 2022 թվականի հունվարի 1-ից ներդնել ծնելիությունն ու բազմազավակությունը խթանող հաջորդ ծրագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

«Ծրագրի շահառու դառնալու հիմնական պայմանն է լինելու 2022 թվականի հունվարի 1-ից հետո ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխայի ծնունդը։ 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծնվելուց հետո կառավարությունը ամսական կտրվածքով կհատկացնի 50 հազար դրամ՝ մինչև երեխայի 6 տարեկանը։ Մասնավորապես, եթե առնվազն 2 երեխա ունեցող ընտանիքում 2022 թ-ից հետո կծնվի մեկից ավել երեխա, ապա շահառու ընտանիքն ամսական կստանա 50 հազարական դրամ՝ ամեն նոր ծնված երեխայի համար»,- գրել է Խաչատրյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը արձանագրել է, որ կառավարության՝ ծնելիությունը խթանող ծրագրերը դրականորեն են ազդում ծնելիության ցուցանիշի վրա։

«2014 թվականից ի վեր ծնելիության պարբերաբար անկում գրանցող ցուցանիշն առաջին անգամ աճ գրանցեց 2020 թվականին, իսկ 2021թ-ի 1-ին կիսամյակի ծնունդների բացարձակ թիվն աճեց 1.413-ով կամ շուրջ 9 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Վերջին ժամանակաշրջանի գրանցած աճի տեմպերի պահպանումը, ըստ էության, կարող է շոշափելի ազդեցություն թողնել Հայաստանի դեմոգրաֆիկական պատկերի վրա»,- գրել է Խաչատրյանը:

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ