Հասարակական

Շարունակում են աճել COVID-19-ի նոր դեպքերը. հաստատվել են 559 նոր դեպքեր, առողջացել է 216 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Շարունակում են աճել COVID-19-ի նոր դեպքերը. հաստատվել են 559 նոր դեպքեր, առողջացել է 216 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 559 նոր դեպք, առողջացել է 216 քաղաքացի, գրանցվել է մահվան 11 դեպք: Մեկ օրում կատարվել է 7 514 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 1 461 464-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 236 234 դեպք, որոնցից 223 443-ն առողջացման, 4 727-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 6 923 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 141 է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում