Ամսական 50 հազար դրամ աջակցություն 3-րդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկան դառնալը. կառավարությունը կխրախուսի ծնելիությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ձեռնամուխ է լինելու մշակելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարություն և 2021-2026 թվականների գործողությունների ծրագիր, որը նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համատեքստում մշակվելու է օրենքի նախագիծ՝ հստակ ամրագրելով ծնունդների խրախուսումներն ու բազմազավակ ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ ընտանիքներին 3-րդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկանը ամսական 50,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու ձևով:

Ծրագրի համաձայն՝ կընդլայնվի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի շահառուների շրջանակը՝ ի հաշիվ չաշխատող մայրերի՝ անկախ նրանց հաշվառման (բնակության) վայրի:

Ծրագրում նաև նշված է, որ բարելավվելու է երեխա ունեցող ծնողների աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելուն աջակցող միջոցառումները, իրականացվելու են գյուղաբնակ երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքներին աջակցելու, այդ թվում՝ եկամտաստեղծ գործունեությանը միտված պետական աջակցության թիրախային ծրագրեր, թիրախային ծրագրեր են մշակվելու նաև հայրենադարձ ընտանիքների համար:

Հայերեն Русский

Վրաստանը Հայաստանին է հանձնել մի շարք ծանր հանցագործությունների համար հետախուզվողին

Իսպանիայում տեղատարափ անձրևների պատճառով  սողանքներն արգելափակել են երկաթուղիները

Մարտական ​​գործողություններից փախած եմենցիների թիվը գերազանցել է 340 հազարը

Գտաշեն-Կամխուտ ճանապարհի կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավը

Ծաղկաձորում մեկնարկել է «Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելումը» խորագրով երկօրյա վերապատրաստման դասընթացը

ԲԸՏՄ-ն Հրազդանում կասեցրել է կատալիզատորների վերամշակման գործունեությունը․ տնօրենը տուգանվել է 10 միլիոն դրամով

ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման շրջանակում սեռական բնույթի արտահայտությունների և բռնության ցուցադրությունը

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը