Հասարակական

Ամսական 50 հազար դրամ աջակցություն 3-րդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկան դառնալը. կառավարությունը կխրախուսի ծնելիությունը

2 րոպեի ընթերցում

Ամսական 50 հազար դրամ աջակցություն 3-րդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկան դառնալը. կառավարությունը կխրախուսի ծնելիությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ձեռնամուխ է լինելու մշակելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարություն և 2021-2026 թվականների գործողությունների ծրագիր, որը նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համատեքստում մշակվելու է օրենքի նախագիծ՝ հստակ ամրագրելով ծնունդների խրախուսումներն ու բազմազավակ ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ ընտանիքներին 3-րդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկանը ամսական 50,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու ձևով:

Ծրագրի համաձայն՝ կընդլայնվի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի շահառուների շրջանակը՝ ի հաշիվ չաշխատող մայրերի՝ անկախ նրանց հաշվառման (բնակության) վայրի:

Ծրագրում նաև նշված է, որ բարելավվելու է երեխա ունեցող ծնողների աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելուն աջակցող միջոցառումները, իրականացվելու են գյուղաբնակ երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքներին աջակցելու, այդ թվում՝ եկամտաստեղծ գործունեությանը միտված պետական աջակցության թիրախային ծրագրեր, թիրախային ծրագրեր են մշակվելու նաև հայրենադարձ ընտանիքների համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում